Ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարարությունում մշակվում է «Ուղեղ, առողջություն, ինտելեկտ, նորարարություն» կոչվող դաշնային նախագիծը, որն անվանում են մարդկանց ուղեղում միկրոչիպ տեղադրելու ծրագիր։
ՌԴ կառավարությունը 54 միլիարդ ռուբլի է հատկացնելու այդ նախագծի զարգացման համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ծրագրի իրականացմանը: Լրատվամիջոցները նշում են, որ ՌԴ նախագահի դուստրը՝ Կատերինա Տիխոնովան, կապ ունի նախագծի հետ. նա համակարգում է արհեստական բանականության ծրագրերը։
Ծրագրի աշխատանքային խումբը ձեւավորվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի եւ Մոսկվայի պետական համալսարանի հայեցակարգային մշակումներից հետո։ Կրթության եւ գիտության նախարարությունը նշել է, որ ծրագիրը նախնական փուլում է։