Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին 500 հազար դրամ միանվագ դրամական օգնություն կտրամադրվի 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետեւանքով վիրավորում (վնասվածք) ստացած՝ ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում ստացած Արցախում հաշվառված այն անձանց, ովքեր ՀՀ Կառավարության կողմից սահմանված 500 000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից չեն օգտվել:
Ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում ստացած անձանց են հավասարեցվում նաեւ պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորում (վնասվածք) ստացած այն անձինք, ովքեր տարաբնույթ պատճառներով չեն դիմել բժշկական օգնություն ստանալու համար կամ դիմել եւ տարաբնույթ պատճառներով չեն ստացել այն:
Շահառուի ներկայացրած փաստաթղթերի եւ ապացույցների հիման վրա 15-օրյա ժամկետում կկազմվի եզրակացություն՝ դրամական օգնություն նշանակելու կամ օգնության նշանակումը մերժելու մասին: