Նիդերլանդներում գործող Denk կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, որը հայտնի է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի սպասարկմամբ, անսպասելիորեն փոխել է դիրքորոշումն ու միացել խորհրդարանի՝ անցյալ շաբաթ ընդունած բանաձեւին:
Ըստ այդ բանաձեւի՝ Նիդերլանդների խորհրդարանը արտգործնախարարին կոչ է արել եվրոպական մակարդակով ճնշում գործադրելու Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու պահանջով։
Denk կուսակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շահերն առաջ մղող քաղաքական ուժի համբավ ունի: Որպես խորհրդարանական ուժ այն, որպես կանոն, ձեւավորվում է մի քանի հարյուր հազարանոց թուրքական համայնքի ձայների հաշվին։