Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ միջուկային օրակարգով բանակցային գործընթացը շարունակելու կողմնակից է, սակայն բացառում է տեսանելի ապագայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպելու հնարավորությունը:
«Մենք կողմ ենք մեր ազգային շահերին առնչվող բանակցություններին, բայց Իրանն իր տնտեսությունը եւ մարդկանց կյանքը չի կապի բանակցությունների հետ եւ չի բանակցի սոսկ հանուն բանակցության: Մենք թույլ չենք տա, որ Վիեննայի բանակցությունները մտնեն փակուղի»,- ասել է Ռայիսին ընտրություններից հետո տեղի ունեցած առաջին ասուլիսում:
Ռայիսին նշել է, որ արտաքին հարաբերություններում Իրանը հավատարիմ կլինի աշխարհի հետ ակտիվ եւ հավասարակշռված երկխոսության սկզբունքին՝ ընդգծելով, որ Իրանի համար առաջնահերթություն է Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների չեղարկումը:
Նա շեշտել է, որ թեեւ ինքը մտադիր չէ բանակցել ԱՄՆ ղեկավարի հետ, իսկ Իրանի ներկայացուցիչներն ամերիկյան կողմի հետ կբանակցեն միայն 2015 թվականի միջուկային պայմանագրի վերականգնման հնարավորության շուրջ: