Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ստորաբաժանումները հունիսի 21-23-ը մարտավարական զորավարժություններ են անցկացրել Նախիջեւանի տարածքում: Մասնակցել են Նախիջեւանի կայազորի եւ Թուրքիայի զինված ուժերի կառավարման մարմինները։
Զորավարժությունների նպատակը մարտավարական գործողությունների համակարգման միացյալ կապի, շտաբների միջեւ տեղեկությունների փոխանակման եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով ստացվող տվյալները մեկ միացյալ համակարգում տեղավորելու աշխատանքը մշակելն ու կատարելագործելն էր, ինչպես նաեւ՝ ԱԹՍ-ների օգնությամբ ստացված տվյալների ինտեգրումը մարտերի կառավարման միասնական համակարգում:
Զորավարժություններին մասնակից զինծառայողների թվի եւ ներգրավված զինտենիկայի մասին տեղեկություններ չեն հրապարակվել:
Պայմանական հակառակորդի հրետանային մարտկոցը հարված է հասցրել ադրբեջանական զորքերի առաջապահ դիրքերին։ Մարտկոցի տեղաշարժը վերահսկվել է Bayraktar-TB2 ԱԹՍ-ի օգնությամբ։
Ըստ Halktv-ի՝ զորավարժությունների ընթացքին հետեւել է եւ թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերաբերյալ տեղեկություններ է ստացռել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը: Վերջինս հանդիպել է սպայական անձնակազմի հետ: