Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման եռակողմ ձեւաչափով աշխատանքի ակտիվացմանը:
Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը հաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը եւ պայմանավորվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում։