Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միջազգային անվտանգության հարցով մոսկովյան 9-րդ համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք իր կամքը չի թելադրում այլ պետություններին եւ պատրաստ է իրավահավասար հիմունքներով, քաղաքական ու դիվանագիտական մեթոդների օգտագործմամբ մասնակցել գլոբալ եւ տարածաշրջանային խնդիրների լուծմանը։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է քաղաքական եւ դիվանագիտական մեթոդների օգտագործմամբ, հավասար հիմունքներով մասնակցել գլոբալ տարածաշրջանային խնդիրների լուծմանը, ընդլայնել համագործակցությունը բոլոր երկրների հետ։
Միջազգային անվտանգության հարցով ամենամյա համաժողովն անցկացվում է Մոսկվայում հունիսի 22-24-ը։ Այն ամեն տարի համախմբում է պաշտպանության նախարարությունների, միջազգային կազմակերպությունների եւ ոչ պետական փորձագետների՝ գլոբալ անվտանգության առանցքային հարցերի քննարկման նպատակով։