ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ համավարակից հետո աշխարհի սոցիալ-տնտեսական վերականգնմանը զգալիորեն կնպաստի աշխարհի երկրներում հարստության հարկ սահմանելը:
Անտոնիու Գուտերեշը նշել է, որ ընդամենը մեկ տարում աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն ավելացել է 5 տրիլիոն դոլարով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է կառավարություններին քննարկել մեծահարուստների կարողության, ինչպես նաեւ նրանց նկատմամբ համերաշխության կամ հարստության հարկ սահմանելու հնարավորությունը:
Գուտերեշը ահազանգել է, որ համավարակի հետեւանքով հարյուր միլիոնավոր մարդիկ հայտնվել են աղքատության նշագծից ցած, մի շարք երկրների առջեւ ծառացել է սնանկացման սպառնալիքը:
Երկիր մոլորակի բնակչության կեսը զուրկ է առողջապահության անհրաժեշտ ծառայություններից օգտվելու հնարավորությունից: