Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում, պատասխանելով «Զանգեզուրյան միջանցք»-ի կապակցությամբ Թեհրանում հնչած քննադատությունների վերաբերյալ լրագրողի հարցին, ասել է, թե Իրանի հոգեւոր առաջնորդի հայտարարությունում հստակ ասված է, որ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը, ոչ թե այդ միջանցքի բացմանը։
«Չեմ կարծում, թե տարածաշրջանում ինչ-որ մեկը կողմ է սահմանների բռնի փոփոխությանը։ Մենք կողմ ենք, որ գործեն ցանկացած միջանցքներ, ցանկացած ուղիներ՝ առանց փոփոխելու պետությունների սահմանները։ Տվյալ միջանցքի բացումը Ադրբեջանի ու Հայաստանի գործն է։ Բռնի կերպով, ռազմական ճանապարհով սահմանների փոփոխությունը կխախտի տարածաշրջանի անկայունությունը, եւ դեռեւս նման հեռանկար չի երեւում»,- ասել է Իրանի դեսպանը:
Մուսավին հավելել է, որ երկաթուղային ուղիների բացումը կնպաստի Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ կապերի ու համագործակցության վերականգնմանը եւ օգտկար կլինի ամբողջ տարածաշրջանին։