ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի՝ հայկական կողմից ադրբեջանցիների ուղղությամբ կրակելու հայտարարությունը։
ՊՆ-ն դա հերթական ապատեղեկատվությունն է անվանել՝ նշելով, որ հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել, եւ այդ հատվածում իրավիճակը խաղաղ է։
Ըստ «Sputnik Արմենիայի»՝ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտարարել է, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ժամը 14:30-ից Բերդի տարածաշրջանի Այգեձոր գյուղի մոտ տեղակայված դիրքերից հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական բանակի ուղղությամբ։