Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայության՝ թիվ 9, 23, եւ 34 տարածքային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են տեղամասերում ՀՀ ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:
Վերահաշվարկվել են ընդհանուր թվով 16 տեղամասերի քվեարկության արդյունքները: 4 տեղամասում թեկնածուներին տրված կողմ ձայների որեւէ փոփոխություն չի արձանագրվել, որից 1-ում ընդհանրապես որեւէ տվյալի փոփոխություն չի գրանցվել:
Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվել են ձայների որոշ փոփոխություններ: 20 ձայն գումարվել է ԲՀԿ-ին, 2 ձայն` «5165 Ազգային պահպանողական շարժմանը»: 5 ձայն պակասել է «Քաղաքացիական պայմանագրի», 2-ական ձայն՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների քվեներից: 1-2 ձայն պակասել է նաեւ քաղաքական մի շարք այլ ուժերի քվեներից: