ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է ուժեղացնել պայքարը զենքի անօրինական վաճառքի դեմ։ Նա հայտարարել է, որ իրավապահ համակարգի դաշնային ֆինանսավորումը ավելացվելու է, եւ տեղերում ոստիկանությանն ավելի մեծ աջակցություն է ցուցաբերվելու։
Միացյալ Նահանգների մեծ քաղաքներում սպանությունների աճը ստիպել է գնալ արմատական քայլերի: Նախատեսվում է ստուգել զենքի վաճառքի համար տրված արտոնագրերը։
Ուսումնասիրությունները վկայում են, որ հանցանքի վայրերում հայտնաբերված անօրինական զենքի 90 տոկոսը վաճառվել է զենքի մատակարարների ընդամենը 5 տոկոսի կողմից։