Բունդեսթագի «Ազատ դեմոկրատական կուսակցություն» խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը Եվրամիության երկրների ղեկավարներին կոչ է արել դադարեցնելու Թուրքիայի՝ եվրաինտեգրման բանակցությունները:
«ԵՄ երկրների եւ կառավարությունների առաջնորդները բրյուսելյան գագաթնաժողովը պիտի օգտագործեն Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության վերաբերյալ անարդյունավետ բանակցությունները դադարեցնելու համար»,- ասել է գերմանացի պատգամավորը:
Լամբսդորֆն ընդգծել է, որ անհրաժեշտ է հստակ ռազմավարություն մշակել Ռուսաստանի եւ Թուրքիայի նկատմամբ: