ԱՀԿ գիտաշխատող Սումյա Սվամինաթանը հայտարարել է, որ առաջին անգամ Հնդկաստանում հայտնաբերված եւ կրկնակի մուտացիայի ենթարկված կորոնավիրուսի «դելտա» (B.1.617.2.1) շտամը Չինաստանի Ուհան նահանգում հայտնաբերված շտամի սկզբնական տարբերակից կրկնակի վարակիչ է:
Սվամինաթանը նշել է, որ տարածման արագությունը հաշվի առնելով՝ «դելտա»-ն կարող է կորոնավիրուսի գերակշռող շտամ դառնալ աշխարհում:
Մինչ այդ հայտնի էին կորոնավիրուսի «բրիտանական» եւ «բրազիլական» տարբերակները, որոնք նույնպես «ուհանյան» ՔՈՎԻԴ-19-ից տարբերվում են բարձր վարակելիությամբ:
Հունիսի 22-ին կորոնավիրուսի «դելտա» շտամը գրանցվել է Հնդկաստանի երեք նահանգներում: