ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Իշխան Մաթեւոսյանը ազատվել է Հայաստանի զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Վարդանյանը ազատվել է Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
Վարդանյանը ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ էր նշանակվել 2012-ին, Մաթեւոսյանը ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ էր նշանակվել 2015-ին: