Ըստ իրանական ISNA գործակալության՝ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին ստացել է COV Iran Barakat իրանական պատվաստանյութի առաջին չափաբաժինը։
Ավելի վաղ Խամենեին հայտարարել էր, որ Covid-19-ի դեմ պատվաստվելու համար երկու պայման ունի․ պետք է պատվաստվի իրանական պատվաստանյութով եւ հերթից դուրս չի պատվաստվի։
Իրանում մայիսի 11-ին մեկնարկել է հայրենական պատվաստանյութի զանգվածային արտադրությունը. արդեն 10 մլն դեղաչափ COV Iran Barakat է արտադրվել։ Երկրի առողջապահության նախարարությունը COV Iran Barakat պատվաստանյութի արտակարգ օգտագործման արտոնագիր է տվել:
Իրանի իշխանությունները հայտնել են, որ մոտ ապագայում հավանության կարժանանա տեղական արտադրության եւս երեք պատվաստանյութ: