Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մանդատի հիման վրա Ադրբեջան այցելած ԵՄ մի շարք երկրների դեսպանների հետ։
Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագրի բացակայությունը Հարավային Կովկասում խաղաղության բացակայություն է նշանակում։
«Հայաստանի հետ հաշտության պայմանագիր չունենալը նշանակում է՝ խաղաղություն չկա։ Խաղաղություն չկա ոչ միայն երկու երկրների միջեւ, այլեւ Հարավային Կովկասում։ Մեզ խաղաղություն եւ կայուն զարգացում են պետք, կանխատեսում, պատերազմի զրոյական ռիսկ, մեզ պատերազմ պետք չէ։ Մեզ նախկինում էլ պատերազմ պետք չէր»,- հանդիպմանը ասել է Ալիեւը։