Աշխարհահռչակ ֆիզիկոսը 1946 թվականի հոկտեմբերի 26-ին նամակը ուղարկել էր իր քննադատ դոկտոր Լյուդվիգ Սիլբերշտայնին։ «Ձեր հարցին կարելի է հանգիստ պատասխանել E = MC² բանաձեւով»,- գրել էր Էյնշտեյնը:
Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Երուսաղեմի Եբրայական համալսարանի Էյնշտեյնի փաստաթղթերի արխիվների նախագծի պատասխանատուները փաստում են, որ նման եւս երեք ձեռագիր նամակներ կան, որոնցում առկա է հայտնի հավասարումը:
Չորրորդը անձնական արխիվներից վաճառքի են հանել Սիլբերշտայնի ընտանիքի անդամները: Բոստոնի RR աճուրդի գործակալությունն այն նախապես գնահատել էր 400,000 դոլար, բայց վաճառվեց 1,243,707 դոլարով, այսինքն՝ մոտ երեք անգամ ավելի։
Ըստ գերմանական Deutsche Welle ռադիոկայանի՝ սկզբում մրցակիցները եղել են հինգը։ Երբ գումարը հասել է 700000 դոլարի, երեքը դուրս են եկել աճուրդից։ Նամակի գնորդի ինքնությունը բացահայտված չէ։