ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ այսուհետեւ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութով կթույլատրվի պատվաստել հղիներին, որոնք կորոնավիրուսային վարակով հիվանդության ծանր ընթացքի բարձր ռիսկի գոտում են։
Մուրաշկոն նշել է, որ փորձագիտական հանրակցությունը որոշում է ընդունել հանել հղիների համար «ԳամԿովիդՎակ» («Սպուտնիկ V») պատվաստանյութի կիրառման հակացուցումները:
Նախարարը հավելել է, որ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով կլինիկական հետազոտությունների եւ պատվաստանյութի անվտանգության դրական արդյունքները։ Հաշվի են առնվել նաեւ կլինիկական հետազոտությունների եւ հետգրանցումային ժամանակաշրջանում դրա արդյունավետության ու անվտանգության վերաբերյալ հավաքված տվյալները: