Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը հաջողությամբ կատարել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջնորդի դերը՝ նկատի ունենալով Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների վերադարձի հարցում Վրաստանի դերակատարության մասին: Ղարիբաշվիլին խորհրդարանում ելույթի ժամանակ նշել է, որ Վրաստանը նախկինում երբեք նման դեր չի խաղացել:
«Դա Վրաստանի նկատմամբ երկու երկրների առաջնորդների վստահության արտահայտման ձեւ էր։ Իմ հերթին, ես եւս մեկ անգամ հաստատում եմ Վրաստանի լիակատար պատրաստակամությունը՝ շարունակելու միջնորդի դեր խաղալ այդ գործընթացում»,- ընդգծել է Վրաստանի վարչապետը:
Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի միջնորդի հանդես գալու պայմանավորվածությունները ձեռք են բերվել մայիսին Երեւան եւ Բաքու կատարած իր այցերի ժամանակ: