Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի հատուկ նշանակության զորքերը սեպտեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն։
Հասանովը նշել է, որ երեք երկրների հատուկ նշանակության զորքերի զորավարժություններին ներգրավված երկրների փորձագիտական խմբերն այս պահին Ադրբեջանում են: Նրանք գնահատում են զորավարժության տարածքը եւ բարձր են գնահատել ադրբեջանցիների պատրաստվածությունը։