Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն հայտարարել է, որ Գերմանիայում Կանադայի դեսպան եւ Եվրամիությունում հատուկ հանձնակատար Ստեֆան Դիոնը հատուկ առաքելություն կիրականացնի՝ ուսումնասիրելու համար՝ ինչպես կարող է Կանադան աջակցել հայկական ժողովրդավարությանը:
Հատուկ հանձնակատարը առաքելության ընթացքում կուսումնասիրի՝ ինչ քայլերով Կանադան կարող է աջակցել հայկական քաղաքացիական հասարակության ջանքերին, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները:
Առաքելության նպատակն է ամրապնդել կանադական հասարակության աջակցությունը ի շահ հայկական ժողովրդավարության, ավելացնել ՀՀ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ ինստիտուտներում եւ խթանել երկրի տնտեսական զարգացումը:
«Ուժեղ ժողովրդավարությունը Հայաստանում տարածաշրջանի կայունության կարեւոր գործոններից է: Հատուկ հանձնակատար Դիոնը մշտապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարական հաջողություններին»,- նշել է Կանադայի արտգործնախարարը:
Մարկ Գարնոն ընդգծել է, որ ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ Դիոնի հիմնարար գիտելիքները կօգնեն առաքելությունը հաջող իրականացնելու համար:
Ստեֆան Դիոնի աշխատանքը կշարունակվի մի քանի ամիս, որի ընթացքում նա առցանց խորհրդակցություններ կիրականացնի Կանադայում՝ հետաքրքրված կողմերի եւ Հայաստանի գործընկերների, քաղհասարակության խմբերի, մասնավոր սեկտորի եւ ԶԼ միջոցների ներկայացուցիչների հետ: