Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տվել է «Ստամբուլ» ջրանցքի շինարարության մեկնարկը: Նա ներկա է եղել հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը՝ սեղմելով խորհրդանշական կոճակը:
Ջրանցքը կանցնի Բոսֆորի նեղուցին զուգահեռ եւ կմիացնի Սեւ եւ Մարմարա ծովերը: «Ստամբուլ» ջրանցքը կունենա 45 կմ երկարություն եւ առնվազն 275 մ լայնություն, խորությունը կլինի 21 մ:
Թուրքական կառավարությունն ակնկալում է Ստամբուլի ջրանցքի կառուցումն ավարտել մինչեւ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը (2023 թ.): Ինչպես արդեն նշել էինք, նախագահ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Ստամբուլի ջրանցքն իր ամենամեծ երազանքն է: