ՀՀ pաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ գնդակոծել են ադրբեջանական դիրքերը:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Ավելին` Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել: