ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում հաշվարկեց, թե խորհրդարան անցած 3 քաղաքական ուժերից որը քանի մանդատ կստանա։
Այսպես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 68, «Հայաստան» դաշինքը` 26, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, որ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր ստացած 68 քվեներից բացի կստանա եւս 3 քվե` ազգային փոքրամասնությունների եզդի, ռուս, քուրդ ներկայացուցիչ պատգամավորների համար, «Հայաստան» դաշինքն իր ստացած 26 քվեներից բացի կստանա եւս մեկ լրացուցիչ մանդատ` ասորի պատգամավորի համար։
Բացի դրանից՝ «Հայաստան» դաշինքը կստանա եւս 2 լրացուցիչ մանդատ, քանի որ, ինչպես մեկնաբանեց ԿԸՀ նախագահը, ընդդիմադիր կուսակցությունների մանդատների ընդհանուր թիվը պետք է լինի 36։ Եվ քանի որ «Հայաստան» դաշինքն ավելի շատ ձայն է ստացել, լրացուցիչ 2 մանդատները եւս կտրվեն այս քաղաքական ուժին։
Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 71, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ։