«Հայացք դրսից» խորագրով ներկայացնում ենք լրագրող, քաղաքագիտական բազմաթիվ գրքերի հեղինակ, Ժնեւի Վեբստեր համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չեթերյանի պատասխանները «Ալիք Մեդիայի» հարցաշարին։
Պատերազմի վտանգը միշտ կար, առավել հստակ էր 2016-ի բախումներից հետո։ Իսկ ստատուս քվո պահելը պատրանք էր եւ առավել՝ շռայլություն Հայաստանի համար։ 2020-ի ամռան դեպքերից հետո, երբ ամբոխը [Բաքվում] ներխուժեց Միլլի-Մեջլիս, Իլհամ Ալիեւն այլեւս չէր կարող երկարաձգել՝ առանց վտանգելու իր իշխանությունը։
Այո՛, կարելի էր, բայց ամեն մեկ տարբերակ իր գինն ուներ։
Այո՛, ընտրությունները նոր առիթ ընծայեցին Հայաստանին, չպետք է վատնել։ Պետք է այս նոր-հին իշխանություններն իրենց նախկին սխալներից դասեր քաղեն, մենիշխանությունից հրաժարվեն, պետական համակարգի ամբողջ հնարավորությունները օգտագործեն եւ լծվեն շտապ բարեփոխումների։
Երեք կարեւոր հարթություններ կան Հայաստանի անվտանգությունը ապահովելու՝ ներքին համակարգային բարեփոխումներ, դաշնակիցների ընդլայնում, համագործակցության խորացում, երկու հարեւանների հետ ուղիղ բանակցություններ եւ լարվածության թուլացում։
Պետք է Հայաստան-Սփյուռք դերերի ամբողջականացում՝ նպատակ ունենալով Արցախի հայությանը պահել իրենց պապենական հողի վրա։ Պետք է Արցախի հարցը հողային հարցից վերածել մարդկանց իրավունքի հարցի։
Ընտրությունները ազատ էին, բայց բովանդակալից չէին։ Կարող են մի քիչ ուժեղացնել պարտված իշխանությանը։