Ամերիկյան օդուժը կիրակի հարվածներ է հասցրել Սիրիայի եւ Իրաքի սահմանագծին տեղակայված՝ Իրանի աջակցությունը վայելող «Ալ Հաշդ Աշ Շաբաբի» զինված խմբավորման ստորաբաժանումներին։
Ըստ «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության՝ ամերիկյան հարվածների հետեւանքով իրանամետ խմբավորման առնվազն 7 զինյալ է զոհվել։
Պենտագոնին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ հարվածների թիրախում են եղել իրանամետ խմբավորման՝ Սիրիայում տեղակայված մեկական զորամաս եւ զինապահեստ, ինչպես նաեւ Իրաքում տեղակայված հրամանատարական կետերից մեկը։
Ամերիկյան աղբյուրները հայտնել են, որ հարվածներն իրականացնելու անմիջական հրամանն արձակել է նախագահ Ջոզեֆ Բայդենը։ ԱՄՆ նախագահը հրաժարվել է Իրաքում եւ Սիրիայում ամերիկյան օդուժի կողմից իրականացված հարվածների մասին տեղեկությունները մեկնաբանելուց։