Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Թիքարաձեն հայտնել է, որ մինչեւ շաբաթվա վերջ Վրաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1 միլիոն չափաքանակ կստանա Չինաստանից։
«Կարող եմ հաստատել, որ արդեն այս շաբաթավերջին «Սինոֆարմ» եւ «Սինովակ» տեսակի պատվաստանյութերի 500 հազարական չափաքանակները կլինեն Վրաստանում։ Դա նշանակում է, որ արդեն հաջորդ շաբաթասկզբից մենք կարող ենք սկսել բնակչության զանգվածային պատվաստումը»,- հայտարարել է Թիքարաձեն։
Նախարարը նշել է, որ շուտով Վրաստանը նաեւ Pfizer ընկերության պատվաստանյութի մեկ միլիոն չափաքանակ կստանա։ Թիքարաձեն ընդգծել է, որ պատվաստանյութի առաքման ժամկետները Pfizer ընկերության պահանջով գաղտնի են պահվում։