Ըստ հնդկական The Indian Express-ի՝ Հնդկաստանի վիրուսաբանության ազգային ինստիտուտի մասնագետները չղջիկների օրգանիզմում մարդու համար մահացու վտանգ պարունակող «Նիպահ» անվանումով վիրուս են հայտնաբերել:
Հնդիկ գիտնականները հաստատել են, որ վիրուսը մարդկանց օրգանիզմում ի վիճակի է ծանր հիվանդության հարուցիչ դառնալու: Հիվանդությունն ուղեկցվում է ուղեղի բորբոքմամբ (encephalitis) կամ շնչառական հիվանդություններով։ Մարդիկ կարող են վարակվել, օրինակ, մրգերից, որոնց վրա հիվանդ կենդանու թուք է հայտնվել։
Ըստ պարբերականի՝ հնդիկ գիտնականների հայտնաբերած «Նիպահ» վիրուսի դեմ պատվաստանյութ կամ դեղորայք չկա, իսկ վարակվածների շրջանում մահացության մակարդակը կազմում է 40-75 տոկոս:
Հնդկաստանում վիրուսը լուրջ մտահոգություն է առաջացրել. բանն այն է, որ չղջիկները կուտակվում են Հնդկաստանի հատկապես խիտ բնակեցված շրջաններում։