Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարությանը հանձնարարել է մինչեւ հուլիսի 15-ը կազմակերպել Ռուսաստանի Դաշնություն աշխատելու ժամանած արտասահմանցիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստումները:
Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ ՌԴ նախագահը կառավարությանը մասնավորապես հանձնարարել է որոշել, թե ինչ ֆինանսական միջոցներով են իրականացվելու աշխատանքային միգրանտների պատվաստումները։
Նշենք, որ Ռուսաստանում վերջին մի քանի օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 20000 նոր դեպք։ Վարակի հետագա տարածումը կանխելու համար Ռուսաստանի իշխանությունները մի շարք մարզերում պարտադիր պատվաստումներ են մտցրել քաղաքացիների որոշակի թիրախային խմբերի համար:
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է 23 միլիոն մարդ։ Պատվաստվածների 0,5 տոկոսը հիվանդացել է կորոնավիրուսով։
Երկրում համավարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 572941 դեպք, մահացել է ավելի քան 133000 մարդ, գրեթե 5 միլիոնն առողջացել է: Այժմ երկրում հիվանդացության նոր աճ է նկատվում։