Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հունիսի 3-ին Ռադայի ընդունած օրենքը, ըստ որի՝ Ուկրաինայում էլեկտրոնային ծառայություններ մատուցող Google, Facebook, Viber եւ այլ արտասահմանյան ընկերությունների համար ԱԱՀ է սահմանվում։
Ոչ ռեզիդենտ ընկերությունների՝ Ուկրաինայի տարածքում ֆիզիկական անձանց մատակարարվող էլեկտրոնային ծառայություններն այժմ հարկվելու են 20 տոկոս ԱԱՀ-ով: Այդ նպատակով ոչ ռեզիդենտ ընկերությունները ներառվում են Ուկրաինայում հարկ վճարողների ցանկում։
Փաստաթղթի հեղինակ, Գերագույն ռադայի ֆինանսների, հարկային եւ մաքսային քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավար Դանիիլ Գետմանցեւը հայտնել է, որ նախկինում միայն գովազդային ծառայություններից երկրի բյուջե մուտք չի գործել տարեկան 3 միլիոն ուկրաինական գրիվնա (շուրջ 55․5 միլիոն ՀՀ դրամ)։