Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարները տարհանել են եւս 3 աճյուն:
Մարտակերտի շրջանի Մատաղիսի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածում էլ եւս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։
Աճյունները տարհանվել են։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Որոնումները կշարունակվեն: Ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը հավելյալ տեղեկություն կտրամադրի:
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել եւ տարհանվել է 1586 աճյուն: