ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման անձնակազմը շարունակում է պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքները:
Ռուս զինծառայողները ոչնչացնում են օրական մոտ 30 պայթյունավտանգ առարկա, դրանց թվում՝ ականներ եւ տարբեր տրամաչափի հրետանային արկեր: Սակրավորները երեկ ոչնչացրել են Մարտունու շրջանի ականազերծման ժամանակ հայտնաբերված զինամթերքը:
Նախորդ տարվա նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից Ղարաբաղում ընդհանուր առմամբ մաքրվել են 2148 հա տարածք, ավելի քան 657 կմ ճանապարհ, սակրավորները ստուգել են 1892 շենք։ Հայտնաբերվել եւ վնասազերծվել է 25640 պայթյունավտանգ առարկա։