ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ընդունել է պաշտոնավարումն ավարտող Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին: ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգներն անվերապահորեն եւ ամենայն վճռականությամբ սատարելու է Իսրայելին:
«Իսրայելին իմ հավատարմությունն անբեկանելի է, մի բան կարող եմ ձեզ փոխանցել. Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք»,- ասել է Բայդենը:
ԱՄՆ ղեկավարը նշել է, որ սատարում է Մերձավոր Արեւելքի երկրների հետ հարաբերությունները բարելավելու՝ Իսրայելի դիրքորոշմանը:
Բայդենը առաջիկայում Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթին հանդիպելու հույս է հայտնել: