Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում այսօր հայտնաբերվել եւ տարհանվել է եւս 2 հայ զինծառայողի աճյուն։
Նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, իսկ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Այսօր որոնումները շարունակվել են նաեւ Մատաղիսում, սակայն անարդյունք:
Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 29-ը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1588 աճյուն։