Ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելուց բացի ապահովում է նաեւ ԼՂ սահմանազատման գծի երկայնքով ենթակառուցվածքների վերականգնման անվտանգությունը։
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռուս խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանի մի քանի բնակավայրերի ջրամատակարարման համար ապահովում են ջրատարի վերականգնման աշխատանքների անվտանգությունը բնակիչների խնդրանքով: Վերջիններս ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոն են դիմել աշխատանքների իրականացման ժամանակ անվտանգությունն ապահովելու համար, քանի որ ջրատար կայանն ու ջրատարի երթուղին սահմանազատման գծի մոտ են։
Իրականացվում են Թաղավարդի եւ մերձակա բնակավայրերի ջրատար խողովակների տեղադրման անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ։
Աշխատանքների վայրում ռուս սակրավորները նախապես ստուգել են հարակից տարածքը եւ պայթյունավտանգ առարկաների որոնում իրականացրել, որից հետո ինժեներական տեխնիկային թույլատրել աշխատել։
Աշխատանքների ավարտից հետո Մարտունու շրջանի ավելի քան 4000 բնակիչ ապահովված կլինի խմելու ջրով։