Արժույթի միջազգային հիմնադրամը ռոտացիայի կարգով փոխարինել է Ուկրաինայում իր մշտական ներկայացուցչին: Հունիսի 28-ից այդ պաշտոնը զբաղեցնում է Վահրամ Ստեփանյանը։
Ստեփանյանը փոխարինել է Յոսթ Լյունգմանին, որը 4 տարի Ուկրաինայում ԱՄՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելուց հետո կվերադառնա ԱՄՀ գլխամաս:
ԱՄՀ-ն ընդգծել է, որ մշտական ներկայացուցիչներին փոփոխելը ԱՄՀ անձնակազմի ռոտացիայի ընդունված գործելակերպ է։ ԱՄՀ-ն նշել է նաեւ, որ Ուկրաինայում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Ստեփանյանը ՀՀ քաղաքացի է, ԱՄՀ-ում աշխատում է 2008-ից։
Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային 2021-ի օգոստոսին կփոխարինի եւ մշտական ներկայացուցչի պարտականությունները կստանձնի Մեհդի Ռաիսին:
Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամին միացել է 1992-ի մայիսի 28-ին: