Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Անթալիայում քննարկել են միջազգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ իրադրությունը Սիրիայում, Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում:
Հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան եւ Անկարան մտադիր են համատեղ ջանքերով նպաստել Բաքվի եւ Երեւանի միջեւ փոխգործակցության կարգավորմանը՝ շեշտադրելով վստահության միջոցների ամրապնդումը։
Չավուշօղլուն էլ հայտնել է, որ Անկարան եւ Մոսկվան շարունակելու են համագործակցությունը ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արտադրության գործում: Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ զբոսաշրջային այս շրջանում հնարավոր ամեն բան անելու են՝ Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների առողջությունը պաշտպանելու համար: