Թուրքիայի Քոնիա նահանգի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում ընթանում են «Անատոլիայի արծիվ -2021» միջազգային ուսումնական տասնօրյա վարժանքները, որոնք կավարտվեն հուլիսի 2-ին։
Ուսումնական վարժանքներին մասնակցում են ՆԱՏՕ-ի, Ադրբեջանի, Կատարի, Պակիստանի եւ Թուրքիայի ռազմաօդային եւ ռազմածովային ուժերը։
Նախորդ տարիներին դիտորդի կարգավիճակով մասնակցող Ադրբեջանն այս տարի առաջին անգամ ստացել է լիարժեք մասնակցի կարգավիճակ եւ ներկայացված է երկու SU-25 եւ MiG-29 կործանիչներով։