Վրաստանի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանեուլ Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որը Ֆրանսիայում է աշխատանքային այցով։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ քաղաքական եւ տնտեսական կապերի զարգացման եւ ակտիվացման հարցերը, տարածաշրջանային գործընթացները, տարածաշրջանում Եվրամիության դերին եւ Սեւ ծովի անվտանգությանն առնչվող խնդիրները։
Նշենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է Փարիզում՝ վրացի գաղթականների ընտանիքում։ Երկար տարիներ աշխատել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունում, իսկ 2003-ին Ֆրանսիայի դեսպանն էր Վրաստանում։