Պաշտոնապես վերականգնվել է Ղազախստան-Հայաստան-Ղազախստան ուղիղ կանոնավոր ավիափոխադրումը: Այսուհետեւ ՀՀ քաղաքացիները կարող են Ղազախստանի տարածք մուտք գործել առանց հիմք ներկայացնելու։
Այսօր փաստացի դեռ գործում է միայն Ակտաու-Երեւան-Ակտաու չվերթը։ Նուր Սուլթան-Երեւան-Նուր Սուլթան չվերթը կգործարկվի մոտ ժամանակներս անհրաժեշտ թվով ուղեւորների առկայության դեպքում։
Կանոնավոր ավիափոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր նախորդ տարվա հունվարի 21-ից նախ տեխնիկական, ապա կորոնավիրուսի համավարակի պատճառով: