ԵԱՏՄ բոլոր երկրներում երեկվանից գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» միասնական որոնման համակարգը, որը թույլ է տալիս տեղեկություն ստանալ թափուր աշխատատեղերի եւ աշխատանք փնտրողների մասին։
Ստեղծված որոնողական համակարգի շնորհիվ հնարավոր կլինի տեղեկություն ստանալ ազատ աշխատատեղերի եւ աշխատանք փնտրողների մասին։
Թափուր աշխատատեղերի մասին տեղեկությունը զետեղված է ԵԱՏՄ անդամ պետությունների` աշխատանքի տեղավորման եւ զբաղվածության ոլորտի տեղեկատվական համակարգերում։
Համակարգից օգտվողներին` աշխատանք փնտրողներին եւ գործատուներին, հնարավորություն կընձեռվի ընտրել միության մեկ կամ մի քանի երկիր, որոնց տարածքում հնարավոր կդառնա աշխատանք կամ աշխատակազմ գտնել՝ ազգային տեղեկատվական համակարգերի նկատմամբ համապարփակ որոնում ձեւավորելով:
Համակարգը կօգնի հասանելի լինել թափուր աշխատատեղերի եւ ինքնակենսագրականների հանդեպ, ինտերակտիվ փոխգործակցության հնարավորություն կընձեռվի։
Նախագիծն ուղղված է միության շրջանակում թվային գործիքների օգնությամբ աշխատաշուկայի փոխգործակցությունն ապահովելուն, ինչպես նաեւ ԵԱՏՄ բոլոր երկրներում աշխատատեղերի եւ ինքնակենսագրականների որոնման հնարավորությունների ավելացման հաշվին ազգային տեղեկատվական համակարգերի հնարավորությունների ընդլայնմանը։