Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Հնդկաստանի նավթի, բնական գազի եւ գունավոր մետաղի արդյունաբերության նախարար Դարմանդրա Պրադանը նավթ արդյունահանող երկրներին հորդորել է իջեցնել նավթի գները, հակառակ դեպքում բարձր գներն ի վերջո Հնդկաստանին ստիպելու են նավթ գնել այլ աղբյուրներից, օրինակ՝ Իրանից:
Նավթ արդյունահանող երկրների OPEC խորհուրդը հեռավար շփումների օրակարգում ի թիվս այլեւայլ հարցերի ընդգրկել է նաեւ միջազգային շուկայում նավթի մատակարարման ծավալների ու սակագների շուրջ քննարկումները: