ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը կտրուկ փոխվել է:
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ղարաբաղյան պատերազմից հետո Ռուսաստանի ռազմական ներկայությունը Վրաստանի սահմանների մոտ ընդլայնվել է:
Նա հավելել է, որ Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները չեն բարելավել Վրաստանի անվտանգության հետ կապված իրավիճակը: Վրաստանի սահմանների մոտ ռուսական զորքերի թվի ավելացումը մտահոգել է Հյուսիսատլանտյան դաշինքին:
Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի՝ Ադրբեջանը ռուս զինվորականների ներկայությունը որպես ժամանակավոր երեւույթ է ընկալում:
«Որքան գիտեմ, խոսքը հնգամյա ժամանակահատվածի մասին է: Այս իրավիճակը մենք կքննարկենք մեր վրացի գործընկերների հետ»,- ընդգծել է Ապատուրայը: