ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը հայտնել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը եւ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:
Սահմանադրական դատարանում գրանցվել են նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» կուսակցության եւ «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումները։
Այսպիսով՝ 2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանը ստացել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների հետ կապված 4 դիմում: