Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում դաշինքի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Թբիլիսիում բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն երախտագիտություն է հայտնում Վրաստանի իշխանություններին՝ 15 հայ ռազմագերիների ազատ արձակման եւ Աղդամի շրջանի ականապատման քարտեզները Ադրբեջանին փոխանցելու ընթացքում ցուցաբերած միջնորդական ջանքերի համար։
Զրուցակիցներն այսօր քննարկել են նաեւ սեպտեմբերին ՆԱՏՕ-ի բարձրագույն մարմնի՝ Ռազմական կոմիտեի անդամների կատարելիք այցը Թբիլիսի։
Դաշինքի անդամ պետությունների բարձրաստիճան զինվորականներին միավորող կառույցի անդամները վերջին անգամ տարածաշրջան են ժամանել 2019-ին՝ ՆԱՏՕ-Վրաստան համատեղ զորավարժությունների ընթացքին հետեւելու համար։