ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Հարլանդը դաշնային մակարդակով ժամանակավորապես սառեցրել է մահապատիժների ի կատար ածումը:
«Արդարադատության նախարարությունը պետք է ապահովի, որ քրեական արդարադատության դաշնային համակարգում հայտնվածներին ոչ միայն տրամադրվեն Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված իրավունքներ, այլեւ նրանց վերաբերվեն արդարացիորեն եւ մարդկայնորեն»,- ասված է հայտարարության մեջ:
«Այդ պարտավորությունը հատուկ ուժ ունի մահապատժի հետ կապված դեպքերում»,- ընդգծել է Հարլանդը:
Սենատի ունկնդրումների ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնի համար նրա թեկնածությունը հաստատելիս Հարլանդը հայտարարել է, որ անմեղ մարդկանց մահապատիժների հետ կապված մտահոգություններ ունի:
Նախագահ Ջո Բայդենը նախընտրական արշավի ժամանակ խոստացել է պաշտպանել մահապատժի վերացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները: Իշխանության գալով՝ նրա վարչակազմը բախվել է արդարադատության պաշտպանների կողմից աճող ճնշմանը, որոնք պահանջում են կատարել այդ նախընտրական խոստումը:
Զանգվածային լրատվամիջոցներն ընդգծել են, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ իշխանության եղած վերջին ամիսներին երկրում ի կատար է ածվել 13 մահվան դատավճիռ:
ԱՄՆ-ում 17 տարի շարունակ դաշնային մահապատիժներ չեն իրականացվել մինչեւ նախորդ տարվա հուլիս, երբ Թրամփը չեղարկեց մահապատիժների համար սահմանված ժամանակավոր սառեցումը: