ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հայտնել է, որ գերմանական ամենահայտնի ավիաընկերություններից մեկը՝ Condor Airlines-ը, մտնում է հայկական շուկա։
Condor-ի Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան ուղիղ կանոնավոր չվերթները կմեկնարկեն շաբաթական մեկ անգամ՝ հուլիսի 31-ից սկսած։
Condor Airlines (գերմ. Condor Flugdienst) ընկերության ավիաուղիներով թռչում է տարեկան 7 միլիոն ուղեւոր։ Condor Airlines-ի հիմնական ավիաբազան Ֆրանկֆուրտի օդանավակայանն է, երկրորդը՝ Մյունխենինը։ Ավիաընկերությունը հիմնադրվել է 1955-ին։