ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման թեմայով քննարկում է ունեցել ԱՄՆ կառավարության պաշտոնյաների հետ:
«Այսօր արդյունավետ զրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարության ու պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որի ընթացքում քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման ուղիների թեման:
Խոսել ենք նաեւ ադրբեջանական գերությունից հայ ռազմագերիների ազատ արձակման եւ սահմանային ճգնաժամի հանգուցալուծման գործում Միացյալ Նահանգների դերակատարման կարեւորության մասին»,- գրել է Փալոունը Թվիթերի իր միկրոբլոկում։