Վարանդայի (Ֆիզուլի) եւ Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում հուլիսի 3-ին որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել եւ տարհանել են ռազմական գործողությունների մասնակիցների եւս 4 աճյուն:
Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ըստ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ Արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել եւ մինչ օրս տարհանվել է 1595 աճյուն: